Նոյեմբերի 5-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1986 թ. ծնված ՀովսեփՀ.-ն և 1988 թ. ծնված ՍպարտակԶ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.20-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում գտնվող «Պարտեզ» խանութի դիմաց, սև գույնի «Ջիպ»մակնիշիավտոմեքենայիաջկողմիպատուհանիցանհայտանձիկողմիցինքնաձիգիցկրակահերթէարձակվել 1947 թ. ծնվածՀակոբՀ.-ինպատկանող«ՎԱԶ-2107»մակնիշիավտոմեքենայիուղղությամբ, որնայդպահինվարելէնրաորդին՝ՀովսեփՀ.-ն:
Արձակած կրակահերթից Հովսեփ Հ.-ն աջ ազդրի և որովայնի մասերում, իսկ ուղևոր Սպարտակ Զ.-ն՝ ձախ ազդրի մասում ստացել են հրազենային վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Կրակոցներ Գավառում
Նոյեմբերի 5-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1986 թ. ծնված Հովսեփ Հ.-ն և 1988 թ. ծնված Սպարտակ Զ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.20-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում գտնվող «Պարտեզ» խանութի դիմաց, սև գույնի «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի պատուհանից անհայտ անձի կողմից ինքնաձիգից կրակահերթ է արձակվել 1947 թ. ծնված Հակոբ Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որն այդ պահին վարել է նրա որդին՝ Հովսեփ Հ.-ն:
Արձակած կրակահերթից Հովսեփ Հ.-ն աջ ազդրի և որովայնի մասերում, իսկ ուղևոր Սպարտակ Զ.-ն՝ ձախ ազդրի մասում ստացել են հրազենային վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայություն