Դավութօղլու. «Երևանը պետք է քայլեր ձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար»
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը լրագրողներին ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել նաև Երևանի կողմից։
-Թուրքիան ցանկանում ե կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ, բայց, բնականաբար, այդ ձգտումները չպետք է լինեն միակողմանի։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը ևս այդ ուղղությամբ որոշակի գործողություններ ձեռնարկի, - Դավութօղլուի խոսքերն է մեջբերում թուրքական «Zaman» թերթը։
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, թե Կովկասում խաղաղության հաստատումը անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման։
-Անհրաժեշտ է խաղաղություն հաստատել Կովկասում։ Այն անհնար է առանց հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման,-նշել է Դավութողլուն։