Եվրագոտու իշխանություններն առաջին անգամ քննարկել են Հունաստանի հնարավոր դեֆոլտը
Եվրագոտու բարձրաստիճան պաշտոնյաներն առաջին անգամ քննարկել են Հունաստանի դեֆոլտը՝ իբրև պարտքերի խնդրի հնարավոր լուծում։
«Առաջին անգամ քննարկվել է «Բ» ծրագիրը»,– հայտնել է «Reuters»–ի աղբյուրը։
Նշվում է, որ եվրագոտու պաշտոնյաները քննարկում են երեք հնարավոր տարբերակ։ Առաջին, ամենաքիչ հավանական սցենարը պարտքի վերակառուցման մասին համաձայնագիրն է՝ բարեփոխումների դիմաց։ Երկրորդ տարբերակն ընթացիկ ֆինանսական օգնության երկարաձգումն է, որն ավարտվում է հունիսին, իսկ երրորդը՝ Հունաստանի դեֆոլտը։
Վերջնական որոշում եվրագոտին դեռ չի ընդունել։
Ավելի վաղ՝ բանակցությունների՝ փակուղի մտնելուց հետո, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր դրանց շարունակության անհրաժեշտության մասին՝ «գումար՝ բարեխոխումների դիմաց» ձևաչափով։

7or.am