«Коммерсант». «Հայաստանի միջնորդությամբ կբացվի ռուս-վրացական սահմանը»
«Коммерсант» պարբերականը գրում է, որ Մոսկվան և Թբիլիսին, փակ ռեժիմով, վարում են տեխնիկական բանակցություններ՝ ուղղակիորեն չշփվելով միմյանց հետ։ «Ռուս-վրացական բանակցությունները ընթանում են միջնորդավորված՝ Հայաստանի միջոցով։ Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանը նախորդ շաբաթ Երևանում «Վերին Լարս» անցակետի բացման շուրջ անց են կացրել փակ բանակցություններ։ Այս տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի և Վրաստանի արտգործնախարարություններում։ ՌԴ ԱԳՆ-ը նաև տեղեկացրել է, որ անցակետի աշխատանքների վերկանգման «գրեթե բոլոր հարցերը համաձայնեցված են»։ Ռուս-վրացական սահմանի բացումը, օգոստոսյան պատերազմից հետո, կլինի առաջին ճեղքումը երկու պետությունների հարաբերություններում»,-գրում է «Коммерсант»-ը։
Այս հարցի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով «7օր»-ը դիմել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին։
-Այդ հարցի վերաբերյալ մենք մի քանի անգամ արդեն առիթ ունեցել ենք արտահայտվելու, և, իհարկե, մենք կողջունենք, եթե ռուսական և վրացական կողմերը համաձայնություն ունենան վերագործարկելու Կազբեկի-Վերին Լարս սահմանային անցակետը,- ասել է Տ. Բալայանը՝ հավելյալ որևէ բան չասելով։
Երևանում ընթացող ռուս-վրացական փակ բանակցությունների մասին տեղկատվությունը, «աղմկահարույց լուր» որակմամբ, հայտնվել է նաև վրացական ԶԼՄ-ներում։ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանաձեն հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ հերքել է ռուս-վրացական բանակցությունների փաստը։ «Երևանում տեղի են ունեցել բանակցություններ՝ հայ և վրացի փորձագետների մասնակցությամբ։ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ մենք ոչ մի բանակցություն չենք վարել»,-ասել է Կալանաձեն։ Միաժամանակ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ Վրաստանը, «հաշվի առնելով բարեկամական Հայաստանի շահերը» սկզբունքորեն պատրաստ է բացել «Վերին Լարս» անցակետը։