Լրահոս

06.11.2009 15:09


Արա Սաղաթելյան. «Վերջին 2 ամսում «Youtube»–ից հանվել է մոտ 1300 հակահայկական տեսանյութ»

Արա Սաղաթելյան. «Վերջին 2 ամսում «Youtube»–ից հանվել է մոտ 1300 հակահայկական տեսանյութ»

-Եթե սկսեմ նկարագրել մեր կառույցի կատարած աշխատանքները, նույնիսկ դրանցից կարևորները, մենք մինչև երեկո կմնանաք այստեղ,-այսպես է պատասխանել ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը լրագրողի հարցին, թե ի՞նչ է անում իր ղեկավարած կառույցը, և արդյոք Ա. Սաղաթելյանն իր աշխատանքից գո՞հ է։

Բանախոսը նշել է, որ իրենք կողմից դիտարկվել և մշակվել են որոշակի գործողություններ, որոնք կապված են ՀՀ պետական քաղաքականության պատշաճ տեղեկատվական սպասարկման հետ։

-Քանի որ համացանցը ուշադրության կենտրոնում է, մեր կողմից մշակվել են համացանցում աշխատելու որոշակի մեթոդներ։

Ա. Սաղաթելյանն ասել է, որ իրենց աշխատանքի շնորհիվ վերջին 2 ամսում «Youtube»-ից հանվել է մոտ 1300 հակահայկական տեսանյութ։

-Նմանատիպ խնդիրներ՝ կապված Հայաստանի Հանրապետության և հայության շահերի հետ, որոշակի միջոցառումներ, որոնք ուղղվում են ՀՀ տեղեկատվական շահերի դեմ և մասնավորապես նախաձեռնվում են մեր հայտնի հարևան հանրապետության կողմից, մեր կողմից դառնում են դիտարկման առարկա, և մենք օժանդակում ենք այդ միջոցառումների հակազդեցությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը