Կենսաբան. «Ալյուրը ֆոլաթթվով հարստացվում է պարտադրանքով»
–Այս ծրագիրն իրականացվում է պարտադրանքով,–այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով ալյուրը ֆոլաթթվով հարստացնելուն՝ պնդել է կենսաբան Դոլորես Ղափանցյանը։
Նա ընդգծել է, որ, օրինակ, Կանադայում քաղցկեղի աճը հենց ֆոլաթթվով է պայմանավորված, և ամեն ինչ պետք է անել, որ Հայաստանում այդ ծրագիրը չիրականանա։
–Օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար ցորենի թեփն իր մեջ անհրաժեշտ բոլոր միկրոտարրերը պարունակում է, և այն յուրացվում է մեր օրգանիզմում՝ ի տարբերություն ֆոլաթթվի։ Պետք է ուղղակի ալյուրի մեջ ցորենի թեփ խառնել,–հավելել է կենսաբանը։

7or.am