Լրահոս

06.11.2009 14:18


Ավարտվել է երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի նախաքննությունը

Ավարտվել է երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի նախաքննությունը

Երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը չի դադարում մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանը տեղեկացրել է, որ առաջադրված մեղադրանքի նախաքննությունն արդեն ավարտվել է։

-Հիմա գործին ծանոթանալու համար մեզ 15-օրյա ժամկետ է տրվել։ Մենք պետք է ներկայացնենք միջնրոդություններ, եթե միջնորդությունները բվարարում են, սկսվում են համապատասխան գործողությունները, եթե մերժվում են՝ կազմվում  է մեղադրական եզրակացություն, և գործն ուղարկվում է դատարան,-նշել է նա։

Ըստ փաստաբանի՝ գործի նախաքննությունն անցել է մի շարք խախտումներով։

-Զարմանալի է, որ քննիչի կողմից որպես ապացույց չի ճանաչվել երկրոդ տեսնույթը, ինչպես նաև այն հեռախոսային ձայնագրությունը, որի ժամանակ թիվ 11 դպրոցի սանն ասում է, թե գնալու է ու խաբի, որովհետև խայտառակ է եղել, և մայրն էլ բարկացել է իր վրա,-նշել է նա։

Մարիմ Սուխուդյանն էլ նշել է, որ հոկտեմբերի 21-ին քննիչի հետ հարցաքննության ժամանակ իրեն առաջարկել են ընդունել մեղադրանքը, որից հետո համաներումով գործը կկարճվի և կավարտվի։

-Բայց ես չեմ համաձայնվել, որովհետև մեղավոր չեմ, և պետք է այս պատմության իրական մեղավորները պատժվեն,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ֆինանասավորմամբ իրականացվող «10 լավագույն դպրոցներ» ծրագրի շրջանակներում Մարիամ Սուխուդյանն ու իր ընկերները Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում կամավոր աշխատանք կատարելու ընթացքում աշակերտներից պարզել են, որ  դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Լևոն Ավագյանը սաների նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել: Դեպքի կապակցությամբ  պատրաստվել ու հեռարձակվել է տեսնայութ, որը հիմք է հանդիսացել քրեկան գործ հարուցելու համար, բայց որոշ ժամանակ անց նույն դեպքի կապակացությամբ զրպարտության համար մեղադրանք է առաջադրվել Մարիմ Սուխուդյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը