Լրահոս

06.11.2009 14:17


Դավիթ Հակոբյան. «...հակառակ դեպքում ես կհեռանամ թե՛ երկրից, թե՛ քաղաքականությունից»

Դավիթ Հակոբյան. «...հակառակ դեպքում ես կհեռանամ թե՛ երկրից,  թե՛ քաղաքականությունից»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ, 10-րդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու  Դավիթ Հակոբյանը ասել է, թե ինքը հօգուտ ոչ մեկի չի հանի իր թեկնածությունը և ոչ մեկին չի սատարի։ «Это будет наш последний, но рещающий бой за парламентский институт. Ես կատարում եմ ոչ թե իմ անձնական պատվերն, այլ՝ ժողովրդի, համայն հայության։ Այս տրիբունի մանդատն անհրաժեշտ է ազգի մեջ գաղափարական բեկում մտցնելու համար»,-ասել է Դավիթ Հակոբյանը։ Հայաստանի գլխավոր մարքսիստը առաջիկա ընտրապայքարը դիտում է որպես պատմական անհրաժեշտություն։ «Այս առումով ես ինձ մրցակից ոչ մեկին չեմ տեսնում»,-ընդգծել է Դ. Հակոբյանը՝ նշելով, որ չնայած նախատոնական օրերին և անբարենպաստ եղանակին, նա պարբերաբար հանդիպումներ է ունենալու ընտրողների հետ։ Կարևորելով պատգամավարության թափուր տեղերի համար կայանլիք ընտրությունները՝ Դ. Հակոբյանը նշել է, որ շատ բան կախված է լինելու իշխանության քայլերից՝ կխոչընդոտի այն արդար ընտրությունների անցկացմանը, թե ոչ։ Եթե այո, ապա նա կհեռանա թե՛ երկրից, թե՛ քաղաքականությունից։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը