Լրահոս

06.11.2009 12:54

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են Աթենքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են Աթենքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը

Այսօր  ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան)։ Նոյեմբերի 5-ին համանախագահները Բաքվում բանակցություններ են վարել Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։ Նրանք նախ հանդիպել են արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Միջնորդները շարունակում են կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ջանքերը։ Նրանք մտադիր են դեկտեմբերի սկզբին Աթենքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։ Այնուհանդերձ, ադրբեջանական կողմը մեծ հույսեր չի կապում հակամարտության կարգավորման միջնորդների աշխատանքների հետ։ Մասնավորապես «zerkalo.az»–ը գրում է, որ ԼՂ հիմնահարցի լուծման գործընթացում ևս մեկ տարի անցավ ապարդյուն։ Որպես հիմնավորում թերթը մեջ է բերել ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասել էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվում է միայն ԼՂ-ի կարգավիճակի հարցը, որը Հայաստանի համար առաջնային է։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։