Լրահոս

06.11.2009 11:59


Յուրի Մանուկյան. «Եթե պետք է նորից արյուն թափենք, ես գերադասում եմ քրտնելը»

Յուրի Մանուկյան. «Եթե պետք է նորից արյուն թափենք, ես գերադասում եմ քրտնելը»

Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության ղեկավար Յուրի Մանուկյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե իր համար անընդունելի է, որ արցախյան հակամարտության կարգավորման պարագայում տարածքային զիջումներ լինեն։ «Այդ դեպքում, ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ պնդում են, թե վերոնշյալ խնդրի կարգավորումը լինելու է փոխզիջումային տարբերակով» հարցին Յու. Մանուկյանը պատասխանել է.

-Մեկ միլիոն քրտինքը շատ դժվար է փոխանակել մի կաթիլ արյան հետ։ Եթե պետք է նորից արյուն թափենք, ես գերադասում եմ քրտնելը։ Եթե մեզ հարկավոր լինի հանրաքվեի միջոցով որոշենք, թե պայքարի որ ձևին ենք գնում, այդ դեպքում ես կհամաձայնեմ մեծամասնության հետ։ Ես հանձնվողներից չեմ։ Ես գիտեմ, որ իմ երկրի ղեկավարը նույնպես չի ուզում հաջորդ սերնդին թողնել կիսատ-պռատ կատարված որոշումներ։ Պետք է մինչև վերջ լուծենք, որպեսզի հաջորդ սերունդները բեռնաթափվեն այս ծանրությունից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը