Բելառուսը հնարավոր է ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը
Վերջին շրջանում վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Բելառուսի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հնարավոր ճանաչման հարցն է։ Մասնավորապես, «apsny.ge»-ին գրում է, որ եվրոպական համայնքը չի ողջունի այդ քայլը։ Գերմանայի Դաշնության ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով լիազոր ներկայացուցիչ Հանս-Դիտեր Լուկասը նշել է, որ Բելառուսի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հնարավոր ճանաչումը չի համապատասխանում համագործակցության ոգուն և դժվար թե նման որոշումը տեղավորվի «Արևելյան գործընկերության» տրամաբանության շրջանակներում։ Այդ մասին հաղորդում է «apsny.ge»-ը։ Նույն հարցը անհանգստացնում է նաև ադրբեջանական ԶԼՄ-ին, որոնք պարբերաբար նշում են, թե չի բացառվում, որ Բելառուսը մոտ ապագայում կճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։