Երվանդ Բոզոյան. «Թուրքիայում ապրող հայից պահանջել, որ նա պետք է դատապարտի թուրքերին, անմեղսունակություն է»
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն «a1plus»–ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին և Մեջլիսում 3 հայ պատգամավորների հայտնվելուն։
–Ընդամենը 6 հազ ազգաբնակչություն ունեցող ժողովուրդ է, և թուրքական պառլամենտն ունենում է երեք հայ պատգամավոր։ Դա նշանակում է՝ այնպիսի մթնոլորտ է ձևավորված Թուրքիայում, որ ամեն մի կուսակցություն ուզում է՝ իր կողմից ազգային փորքամասնություն ներկայացնող մեկ հայ լինի խորհրդարանում,–ասել է Ե.Բոզոյանը։
Ինչ վերաբերում է Մարգար Եսայանի, Սելինա Դողանի և Գարո Պալյանի կողմից Հայոց ցեղասպանության հարցի բարձրացմանը, քաղաքագետը նկատել է.
–Թուրքիայում ապրող հայից պահանջել, որ ինքը պետք է դատապարտի թուրքերին, կներե՛ք, բայց դա անմեղսունակություն կընկալվի։ Հայոց ցեղասպանությունը կճանաչվի ոչ թե այն բանի պատճառով, որ, օրինակ, Մարգար Եսայանը շատ կխոսի ցեղասպանության մասին, այլ երբ որ թուրքական հասարակությունը կդառնա դեմոկրատական։
Կոալիցիա կազմելիս կամ համագործակցելիս ազգայնականներին հիշելն էլ, ըստ նրա, «Արդարություն և զարգացում» կուսակցության համար կպարունակի լուրջ վտանգ։
–Փաստորեն, ինքը կդավաճանի իր էլեկտորատին, և չի ստանա նոր էլեկտորատ,–հավելել է Ե. Բոզոյանը։

7or.am