Բրիտանացի պատգամավորները հավանություն են տվել ԵՄ–ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը 2–րդ ընթերցմամբ հավանություն է տվել երկրի՝ Եվրամիությունից դուրս գալու հարցով անցկացվելիք հանրաքվեի օրինագծին։ «Բի Բի Սի»–ի տեղեկացմամբ՝ վարչապետ Դևիդ Քեմերոնի այդ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 544, դեմ՝ 53 խորհրդարանական։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քեմերոնը վերջնագիր է ներկայացրել Բրիտանիայի՝ ԵՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվեի կողմնակիցներին՝ հայտարարելով, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու գաղափարը պաշտպանող նախարարները ստիպված կլինեն վայր դնել լիազորությունները։ Ուշագրավ է, որ ինքը Քեմերոնը կարծում է, որ երկրի շահերից է բխում ԵՄ-ի կազմում մնալը, սակայն՝ միավորման բարեփոխման պայմանով։

7or.am