Լրահոս

06.11.2009 09:53


Աշոտ Քոչարյանը հանդիպել է Բեյրութի քաղաքապետ Աբդել Մունիմ Արիսին

Աշոտ Քոչարյանը հանդիպել է Բեյրութի  քաղաքապետ Աբդել Մունիմ Արիսին

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Բեյրութի քաղաքապետ Աբդել Մունիմ Արիսին: Քննարկվել են Երևան և Բեյրութ քույր քաղաքների միջև ստորագրված  համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման հնարավորություններն ու եղանակները:

Զրուցակիցները համաձայնվել են, որ անհրաժեշտ է մշակել գործողությունների ծրագիր տարբեր ուղղություններով հարաբերությունները սերտացնելու նպատակով: Ընդգծվել  է նաև քաղաքապետերի և քաղաքապետարանների պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման կարևորությունը:

 

Այս խորագրի վերջին նյութերը