Լրահոս

06.11.2009 09:53


ՀՀ–ում հունվար–սեպտեմբեր ամիսներին ծնելիության բացարձակ ցուցանիշը կազմել է 32072, իսկ մահացությանը՝ 20556

ՀՀ–ում հունվար–սեպտեմբեր ամիսներին ծնելիության բացարձակ ցուցանիշը կազմել է 32072, իսկ մահացությանը՝ 20556

ՀՀ-ի տարածքում 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 32072 ծնունդ, ինչը հավասարվել է 2001թ. ծնունդների տարեկան քանակին։ 2008թ. նույն ժամանակաշրջանում  գրանցվել էր 29770 ծնունդ, ինչը 2009թ. հետ համեմատած՝ 7,7%-ով քիչ է։  Մահացածների թիվը 2008թ. կազմել է 20502, իսկ 2009-ին՝  20556։ 2009թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է մեռելածնության 616 դեպք 2008թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 434 դեպքի փոխարեն: 2008թ. համեմատ մահվան դեպքերն աճել են 0,3%-ով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության  մարդահամարի և ժողովրդագրության բաժնի՝ ծնելիության և մահացության դեպք ամենաշատը գրանցվել է Երևանում՝ 11374 ծնունդ և 6556 մահ։ Արագածոտնում գրանցվել է 1468 ծնունդ,  924 մահ, Արարատում՝ 2787 ծնունդ, 1649 մահ, Արմավիրում՝ 2905  ծնունդ, 1593 մահ, Գեղարքունիքում՝ 2349 ծնունդ, 1474 մահ, Լոռիում՝ 2428 ծնունդ, 2220 մահ, Կոտայքում՝ 2893 ծնունդ, 1699 մահ,  Շիրակում՝ 2698 ծնունդ, 2006 մահ, Սյունիքում՝ 1331 ծնունդ, 1029 մահ, Վայոց ձորում՝ 530 ծնունդ, 356 մահ և Տավուշում՝ 1309 ծնունդ, 1050 մահ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը