Երբ հասարակ ժողովրդին բացատրում ես, որ պետք է հող հանձնենք՝ այն հողը, որն արյունով ու քրտինքով է ձեռք բերվել, բոլորն ասում են, որ այդպես չի լինի։ Իմ ընկերներից մեկը ֆիլմը դիտելուց հետո հետաքրքիր բան ասաց՝ մենք նստել ենք մի ավտոբուս, որի ղեկը մեր ձեռքին չէ, ֆիլմից հետո ես ուզում եմ իջնել։ Այո՛, պետք է իջնենք մենք այս ամենից. սա մեր ավտոբուսը չէ, սխալ համարի ավտոբուս ենք նստել ու գնում ենք ուրիշ տեղ։ Իսկ հասարակությանը մադրիդյան սկզբունքներն այլ ձև են ներկայացվում։ Ներկայացվում է, որ մենք շատ լավ կետ ունենք այնտեղ։ Այդ կետն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի։ Կներե՛ք, ինչի՞ց հետո։ Զորքերը դուրս բերելուց, փախստականների վերադարձից և խաղաղապահ ուժերից հետո այլևս չի գա ինքնորոշման ժամանակը։
Ջիվան Ավետիսյան