Լրահոս

09.06.2015 01:24


Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու ուղեբեռում փամփուշտ է հայտնաբերվել

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու ուղեբեռում փամփուշտ է հայտնաբերվել

Հունիսի 8-ին, ժամը 06.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորուհի, 1995 թ. ծնված Տաթև Բ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 1 փամփուշտ:
Տաթև Բ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը