Լրահոս

03.02.2011 17:45


ԼՂՀ նախագահը հանդիպել է Սլովակիայից, Ավստրիայից և Չեխիայից ժամանած մի խումբ գործարարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է Սլովակիայից, Ավստրիայից և Չեխիայից ժամանած մի խումբ գործարարների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հատուկ ուշադրություն է հատկացվել էներգետիկայի, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներին, ինչպես նաև կադրերի պատրաստման ու վերապատրաստման հարցերին:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը շահագրգռված է արտերկրից ժամանակակից տեխնոլոգիաների ու ներդրումների ներգրավման և փոխշահավետ համագործակցության մեջ, ինչի համար ԼՂՀ-ում ստեղծված են բոլոր պայմանները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը