Լրահոս

05.11.2009 16:58


Գագիկ Հարությունյան. «Բանակն այն կառույցն է, որին ամենաքիչն են հարկավոր հիվանդ երիտասարդները»

ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, գնդապետ Գագիկ Հարությունյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այն մասին, թե ինչպես է լինում, որ բանակում են հայտնվում հիվանդ երիտասարդներ՝ ասել է, որ իրենք իսկապես այդ բնագավառում ունեցել են բացթողումներ, բայց փորձում են վերացնել բուժզննման համակարգի թերությունները։

-Բժշկությունը մաթեմատիկա չէ. մի բժիշկը մի բան կարող է ասել, մյուսը՝ մեկ այլ բան։ Այդ պատճառով երիտասարդը բանակ զորակոչվելուց առաջ մի քանի բուժզննություն է անցնում։ Բոլորիս գերխնդիրն այն է, որ հիվանդ զորակոչիկը չհայտնվի բանակում։ Բանակն այն կառույցն է, որին ամենաքիչն են հարկավոր հիվանդ երիտասարդները,-ասել է նա։

Ըստ Գագիկ Հարությունյանի՝ աշնանային զորակոչը 1991թ. ծնվածների զորակոչն է, որոնք կրել են մութ ու ցուրտ տարիների ազդեցությունը, և ունեն առողջական խնդիրներ։ Նրա խոսքերով՝ երիտասարդները հիմնականում երեք առավել հանդիպող հիվանդությունների պատճառով բանակ չեն զորակոչվում՝ թերապևտիկ, աչքի հիվանդություններ և վնասվածքային խնդիրներ։

Գագիկ Հարությունյանը նաև նշել է, որ հոմոսեքսուալները ՀՀ բանակ ընդհանրապես չեն զորակոչվում։

«7օր»-ի այն հարցին, թե արդյոք դա շատերին բանակից խուսափելու հնարավորություն չի՞ տա, նա պատասխանել է, թե այդպիսի բան չի լինի, քանի որ նորմալ հայ երիտասարդն իրեն թույլ չի տա հոմոսեքսուալ ներկայանալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը