Լրահոս

05.11.2009 16:55


Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանը

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանը

Այսօր աշխատանքային այցով Գյումրի էր այցելել ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժիբրայիլ Ժեարան: Այցի նպատակը Գյումրու Ավ. Իսահակյանի անվան թիվ 26 դպրոցում կազմակերպված միջոցառումն էր, որը նվիրված էր Ավետիք Իսահակյանին և լիբանանցի գրող Ժեբրան Խալիլին:

Դեսպանը, խոսելով հայ-լիբանանական հարաբերություներից, նշել է, որ դրանք շատ բարձր մակարդակի վրա են, և կես կատակ, կես լուրջ սիրո խոստովանություն է արել հայերին՝ նշելով. «Երկու երկրների միջև ոչ միայն դիվանագիտական հարաբերություններն են բարձր մակարդակի վրա, այլ նաև անձնական, հասարակական հարաբերությունները: Պատկերացրեք, թե մենք ինչքան ենք սիրում հայերին, որ տարեկան մոտ 60-70 հայ աղջիկ ամուսնանում է լիբանանցիների հետ և մեկնում Լիբանան: Սա, կարծում եմ, խոսուն ապացույց է»,-ասել է դեսպան Ժիբրայիլ Ժեարան:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը