Լրահոս

03.02.2011 17:43


Ադրբեջանի փոխխոսնակը Սերժ Սարգսյանին մեղադրել է թմրաբիզնեսի մեջ

Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովն անդրադառնալով «WikiLeaks»-ի տեղեկությանը՝ կապված Իրանով իրականացվող թմրաբիզնեսում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կապի հետ, ասել է նաև, որ ԼՂ-ով թմրաբիզնեսն իրականացնում են Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա եղբայրը։

«Բոլորը գիտեն այդ մասին, թո՛ղ պատժեն նրանց»,-ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի հայտարարույթունները մեկնաբանելուց առաջ լավ կլիներ, որ Հայաստանի նախագահը ժողովրդի հետ կիսվեր այն գումարներով, որ նա ստացել է թմրաբիզնեսից։

Այս խորագրի վերջին նյութերը