Լրահոս

05.11.2009 15:07


Նոյեմբերի 9–ից մեկնարկում է աշնանային հերթական զորակոչը, որը ՀՀ–ում 35–րդն է

ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ գնդապետ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նոյեմբերի 9-ից մեկնարկելու է աշնանային հերթական զորակոչը, որը ՀՀ-ում 35-րդն է։

Նրա խոսքերով՝ զորակոչը կազմակերպելու և պատշաճ մակարդակով անցկացնելու համար կառավարության համապատասխան որոշմամբ բոլոր շահագրգիռ նախարարություններն ու պետական կառավարական մարմինները ընդգրկվել են աշխատանքների մեջ։

-Հաստատվել է զարակոչային բժշկական հանձնաժողովների կազմը, հոկտեմբերի 21-ին անցակցվել է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին հրավիրվել են  մարզպետները, ոստիկանության,  ազգային անվտանգության, դատախազության  ղեկավար կազմը, զորակոչը սպասարկող բոլոր հանձնաժողավների անդամները։ Ամփոփովել են գարնանային զորակոչի արդյունքները, վերլուծվել են թերություններն ու  բացթողումները,-ասել է  Գագիկ Հարությունյանը։

Նա նաև նշել է, որ ՀՀ զինկոմիսարիատը իրավապահ մարմինների հետ  համատեղ կազմակերպում է նախկինում հաշվառումից դուրս մնացած կամ զորակոչից  խուսափած ՀՀ քաղաքացիներին հայտանաբերելու որոնողական աշխատանքները։ Գագիկ Հարությունյանը նաև հավելել է, որ զորակոչն ավարտվելու է դեկտեմբերի 31-ին, և հույս է հայտնել, որ նախապատրաստական աշխատանքները հնարավորություն կտան պատշաճ մակարդակով ավարտելու 35-րդ զորակոչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը