Ռիչարդ Կիրակոսյան. «Այս արձանագրություններում որևէ տույժ չկա»
Նոյեմբերի 5-ին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի է ունեցել քննարկում «Հայ-թուրքական դիվանագիտությունը և Լեռնային Ղարաբաղը. Համաձայնությո՞ւն, թե՞ ոչ» թեմայով։ Քննարկման հիմնական զեկուցողներն էին ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը և ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
Վերջինը նշել է, որ այն ստուգումը, որին Հայաստանը պետք է ենթարկվի, միայն բուն արձանագրությունները չեն, այլև այն, թե ինչպես են դրանք ի կատար ածվում։
Ընդգծելով արձանագրություները գիշերը հրապարակելու փաստը՝ Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ դա խոսում է որոշակի գաղտնիության մասին.
-Ամերիկայում միակ բանը, ինչին մենք չենք սպասում գիշերը, Սանտա Կլաուսի այցն է։ Իսկ այսպիսի գործընթացներում նրանք պետք է ավելի պարզ լինեին։
Նա նշել է, որ արձանագրությունները մի հիմնական խնդիր ունեն, և դրանց մեջ բացակայում է մի կարևոր բաղադրիչ. այնտեղ նշված չէ, թե ինչ տեղի կունենա, եթե կողմերից մեկը խախտի այն.
-Բոլոր այն պայմանագրերում, որոնք ես ստորագրել եմ՝ հիփոթեքային կամ մեքենա գնելու վերաբերյալ, սահմանված է եղել տույժ, եթե խախտում ես պայմանագիրը։ Սակայն այս արձանագրություններում չկա որևէ տույժ։ Ինչպե՞ս կարող ենք ասել, թե Թուրքիան չի կարող սահմանը փակել բացելուց մեկ օր անց։ Այստեղ հայ բանակցողներն ավելի խելացի չէ՞ին կարող լինել։ Պետք է որ լինեին։
Նա ընդգծել է նաև, որ Թուրքիան այս արձանագրություններից չպետք է շահի, քանի որ «սա այն նվազագույն պահանջն է, որն ակնկալվում է սովորական երկրից»։

7or.am