Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է Օրանժ Արմենիա (Orange Armenia) երրորդ բջջային օպերատորի գործունեությունը: Orange-ը հանդիսանում է ֆրանսիական France Telecom ընկերության ապրանքանիշը: Հայաստանում ընկերությունը մատուցելու է բջջային կապի և ինտերնետի ծառայություններ:
France Telecom ընկերության նախագահ Դիդյե Լոմբարը ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին, նշելով, որ միանգամայան բավարարված է նաև ընկերության հայաստանյան թիմի կատարած աշխատանքներից։
Իսկ France Telecom-ի գործադիր տնօրեն Օլաֆ Սուանտին անդրադարձավ այն նորամուծություններին որոնք ընկերությունը առաջարկելու է իր հաճախորդներին։ Մասնավորապես կա նախագիծ բջջային հեռախոսի միջոցով ունենալու «անձնական ինտերնետ»։ Ինչ վերաբերում է բուն ինտերնետ ծառայություններին, ապա դրանք մատուցվելու երկու փաթեթների միջոցով՝ 9000, 16000 և 20000 դրամ ամսական սակագներով:
«Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշեց, որ France Telecom-ը Հայաստանում ունի ամենամեծ 3G+ ցանցը:
Այս շաբաթվանից սկսած գործելու են ընկերության 13 սպասարկման կետեր, ինչպես նաև բազմաթիվ վճարման կետեր, որոնց թիվն ընկերությունը նպատակ ունի հասցնել 3000-ի: Խոսելով մրցակցային կարողությունների մասին՝ Դյութուան նշեց, որ Orange-ը նպատակադրված է շուկայում դառնալ առաջատար։ Ինչ վերաբերում է բջջային կապի մատուցված ծառայությունների սակագտներին, ապա դրանք կախված են լինելու սակագնային պլանից։ Ըստ այդմ՝ մեկ րոպեի արժեքը լինելու է 5-40, sms-ի արժեքը՝ 5-15 դրամ։ Մինչև տարվա վերջ յուրաքանչյուր օր առաջին զանգի առաջին րոպեն լինլու է անվճար։ Իսկ բաժանորդագրվելով «Ամեն ամիս» սակագնային պլանին՝ բաժանորդները կկարողանան ձեռք բերել հեռախոսներ առավել էժան գներով:
«Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրենը նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 4-ի դրությամբ արդեն գրանցվել են 65000 բաժանորդներ:
Օրանժ Արմենիայի գործունեությունը մեկնարկեց