-Մոտ 10 մլն դրամով կրճատվել է մեզ հատկացվելիք գումարը: Սակայն կրճատվել են այն հոդվածները, որոնք մենք կկարողանանք կոմպեսացնել: Մենք կողմանկից ենք եղել, որ արտասահմանյան գործուղումների տողը կրճատվի: Մեզ համար կարևոր էր, որ ներքին գործուղումների չկրճատվեին,- «7օր»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արմեն Հարությունյանը, նշելով, որ 2010թ. բյուջեն 125 մլն է, իսկ նախորդ տարվանը եղել է 135մլն:
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրեքի նախագծում նախատեսված մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման հարցը:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացնելով բյուջեի իրենց ծախսերի մասին ամփոփ փաստաթուղթը, նաև նշել է, որ միջազգային կազմակերպություններում բարձր են գնահատում Հայաստանի օմբուդսմենի աշխատանքը, նշելով, որ եթե ՄԻՊ-ը կարողանում է բարձրաձայնել և իր զեկույցում նշել, թե ինչպիսի բացթողումներ և մարդու իրավունքների ինչպիսի խախտումներ են տեղի ունենում ՀՀ-ում, դա միանշանակ գնահատվում է, որ այս երկրում բացթողումները նշվում են:
Արմեն Հարությունյանը ընդգծել է, որ ի տարբերություն հարևան երկրների, եվրոպական կառույցներում Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքը բարձ է գնահատվում:
-Քայլ առաջ է նաև այն հանգամանքը, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը իր տեղը կաողացավ ունենալ եվրոպական կառույցներում,-հայտարարեց Արմեն Հարությունյանը:
7or.am
10 մլն դրամով կրճատվել է…