ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է գազատար խողովակագիծ կառուցել դեպի Հնդկաստան։
«Մեր հնդիկ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք տարբեր ծրագրեր, այդ թվում՝ համատեղ նախագիծ դեպի Հնդկաստան գազատար խողովակաշար կառուցելու վերաբերյալ»,–«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Նովակը։
Նախարարը նաև հանդիպել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի հետ։ Կողմերը քննարկել են նավթային ոլորտում երկու երկրների համագործակցությունը։
«Սաուդյան Արաբիան մտածում է ՌԴ երկարատև ներդրումներ անելու մասին»,–ասել է Նովակը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկելու համար կողմերը պայմանավորվել են ստեղծել տեխնիկական հանձնաժողով։
ՌԴ–ն կարող է գազատար կառուցել դեպի Հնդկաստան

7or.am