Լրահոս

05.11.2009 10:19


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր այցելելու են Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր այցելելու են Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այսօր այցելելու են Բաքու։ Համանախագահները բանակացություններ են վարելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այնուհետև նրանք ժամանելու են Երևան՝ հանդիպելու հայաստանյան ղեկավարների հետ։ Ըստ «1news.az»-ի՝ համանախագահները քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերը։

 

Այս խորագրի վերջին նյութերը