Լրահոս

05.11.2009 09:51


Երևանում կկայանա CTS 2009 միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսը

 

CTS 2009 ամենամյա 9-րդ Միջազգային Զμոսաշրջային Ցուցահանդեսը տեղի կունենա 2009 թվականի նոյեմμերի 6-7-ը «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում: CTS 2009-ը նշանակալի միջազգային միջոցառում է, որն այս տարի կրկին կազմակերպվում է Ճամփորդական Գործակալների Հայկական Միության (AATA) և Ճամփորդական Գործակալների Ամերիկյան Միության (ASTA) հայաստանյան ներկայացուցչության կողմից' ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո և ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի աջակցությամμբ, Զμոսաշրջության Զարգացման Հայկական Գործակալության գործընկերությամբ: Ցուցահանդեսը հետապնդում է հետևյալ կարևորագույն նպատակները'

1. խթանել ներգնա և տարածաշրջանային զբոսաշրջությունը' ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա տուր-օպերատորների և լրագրողների համար ճանաչողական շրջայց կազմակերպելու միջոցով (Վրաստան, Հունաստան, Իսրայել, Թուրքիա, Լեռնային Ղարաμաղ և այլ երկրներ),

2. խթանել ներքին (մարզային) զբոսաշրջությունը,

3. տեղեկացնել հասարակությանը, պոտենցիալ հաճախորդներին, մասնագետներին, պաշտոնյաներին և մյուս շահագրգիռ կողմերին զμոսաշրջության ոլորտի զարգացման միտումների մասին և ստեղծել ֆորում զμոսաշրջության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի համար,

4. Հայաստանի բնակչությանը ընձեռնել հնարավորություն արձակուրդները մատչելի և որակյալ պլանավորելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը