Լրահոս

04.11.2009 18:49


Ազգային Նոր պահպանողական շարժման հայտարարությունը

Երկար ժամանակ է ինչ Ազգային նոր պահպանողական շարժումը նախաձեռնել է  ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանն ուղղված քաղաքական գործընթաց:Ազգային նոր պահապանողական շարժման այս նախաձեռնությունը, չգիտես ինչու, անընդհատ հանդիպում է իշխանության ներկայացուցիչների բուռն հակազդեցությանը: Նախ' սույն թվականի հոկտեմբերի հինգին, ԱՆՊՇ ուսանողական միության կազմակերպած բողոքի երթը չարտոնվեց քաղաքապետարանի կողմից' պատճառաբանությամբ, որ այն կխանգարի երթևեկությանն ու կխախտի բնականոն կյանքը քաղաքի կենտրոնական մասում: Որպես օրինապաշտ քաղաքացիներ քաղաքապետարանի որոշումն ի գիտություն ընդունելով ԱՆՊՇ ուսանողները, որոշեցին չիրականացնել նախատեսված երթը փոխարենը իրենց պահանջը բաց նամակի տեսքով ներկայացնել ՀՀ Նախագահին, արտաքին գործերի նախարարին և Վարչապետին: Սակայն նամակի հանձնմանը սկսեցին խոչընդոտել ոստիկանության և հատուկ նշանակության զորքերի աշխատակիցները' չնայած, որ մինչև 100 մարդկանց մասնակցությամբ իրականացվող միջոցառումների համար թույլատվության կարք չկա: Երկրորդ անգամ նույն միջոցառումը, սակայն մինչև 100 մարդու մասնակցությամբ իրականացնելու դիմումով ԱՆՊՇ-ն և <<Միտք>> ՎԿ-ն կրկին դիմեցին քաղաքապետարան,բայց քաղաքապետարանից կրկին մերժում ստացվեց: պատճառաբանություը նույնն է: Չնայած քաղաքապետարանի մերժմանը' ԱՆՊՇ գրասենյակը արդեն երկու օր է գտնվում է ոստիկանական ուժերի հսկողության տակ, ինչպես ասում են' համենայնդեպս:

Գիտակցելով, որ երբ մեր Հայրենիքում ազատորեն ապրում ու գործում են տարբեր բնույթի ու տեսակի ապազգային ու ապաբարոյական կառույցներ, որոնք ամենուրեք ու ցանկացած պահի իրականացնում են իրենց ազգակործան ու բարոյազրկող քարոզչությունը, ազգային երիտասարդության մեկուսացումը քաղաքապետարանի ու ոստիկանության կողմից, հանգեցնելու է երիտասարդության բարոյալքմանը ու ապազգայնացմանը .

Սա համարելով ազատ խոսքի, մարդու սեփական կարծիք ունենալու, իր կարծիքը արտահայտելու հիմնարար ազատությունների դեմ ուղղված քայլ: Մեր ազգային խնդիրներով մտահոգ երիտասարդությանը լռեցնելու փորձ, ինչպես նաև ԼՂՀ նկատմամբ մեր հայրենատիրության պահանջի մերժում 'Ազգային նոր պահպանողական շարժումը իր վճռական բողոքն է արտահայտում և դիմելով ՀՀ Նախագահին և ՀՀ կառավարությանը պահանջում է ապահովել իր մտահոգություններն ու տեսակետներն արտահայտելու, իր երկրի ղեկավարությանը դիմելու սահմանադրական իրավունքը։

Ազգային Նոր պահպանողական շարժում

Կենտրոնական Կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը