Լրահոս

01.12.2010 10:50


Հայ պատանի շախմատիստները հաղթել են թուրքերին

Հայ պատանի շախմատիստները հաղթել են թուրքերին

Նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը Թուրքիայի Բուրդուր քաղաքում ընթանում է Մ16 շախմատիստների համաշխարհային օլիմպիադան։  Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը (Կարեն Հ. Գրիգորյան, Ռոբերտ Աղասարյան, Հովհաննես Գաբուզյան, Դավիթ Շահինյան, Տիգրան Ս. Պետրոսյան, մարզիչ' Արսեն Եղիազարյան) փայլուն մրցելույթներ է ունենում:

Առաջին չորս մրցափուլերում հաղթելով Թուրքմենստան-Բ-ին (4:0), Ռուսաստանին (3:1), Պորտուգալիային (4:0) և Բելառուսին (2,5:1,5)' Հայաստանի հավաքականը կրկին հաջող հանդես եկավ' 3:1 հաշվով պարտության մատնելով Հնդկաստանի ընտրանուն: 17 երկիր ներկայացնող 22 թիմերի շարքում Հայաստանի ընտրանին ամրապնդել է իր դիրքերը։  Մեր շախմատիստները հաղթել են բոլոր 6 տուրերում և 20 միավորով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Հայաստանը 2 միավորով առաջ է Թուրքիա-կարմիրից: Երրորդ տեղում է Ռուսաստանը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը