Լ. Ալեքսանյան. «Եթե քաղաքապետը քաղաքական աչքերով նայեր՝ ապա այս աղմուկը չէր լինի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը անդրադառնալով Երևանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանի այն որոշմանը, ըստ որի Երևանում արգելվում է փողոցային առևտուրը՝ նշել է, թե քայլն ինքնին դրական է, սակայն քաղաքական առումով պետք էր նախօրոք տեղեկություն տրվեր այդ մասին, որովհետև հասարակությունը պատրաստ չէր։
-Այն, որ ժողովուրդը խոսում էր, թե փողոցային առևտուրը պետք է արգելել, սննդի անվտանգության խնդիրները լուծել, քննադատում էին, փաստ է։ Այն, որ քաղաքապետն արգելում է այն, ինչից ժողովրդի մի շերտ բողոքում էր, դա էլ է փաստ։ Ուրիշ բան, որ քաղաքապետն իրոք քաղաքական գործիչ չի եղել։ Նա կառավարիչ է, խնդիրներ է դրել իր առջև ու լուծում է, որը, ընդհանուր առմամբ, ժողովրդի համար դրական է։ Ուրիշ բան, որ քաղաքական տեսանկյունից կարելի էր դա անել այնպես, որ նախապատրաստեին մարդկանց։ Իմիջիայլոց, մամուլում քիչ, բայց գրված է, որ մեկ երկու շուկա է ազատվել, այսինքն կան որոշակի բաներ, որ մարդիկ կան, պարզապես չեն ուզում գնալ շուկա, որովհետև նրանց ձեռնտու է փողոցում այդ առևտուրն անել, որովհետև փողոցում հեշտ է։ Համաձայն եմ, որ եթե մի քիչ քաղաքական տեսանկյունից նայվեր, պետք էր հասունացնել պահը, ժամանակ տալ, ապահովել, նախապատրաստել հասարակությանը, փաստեր բերել։ Եթե մի քիչ նախապատրաստվեր, քաղաքական աչքերով նայեր, ապա այլ կերպ կլիներ, այս աղմուկը չէր լինի, որովհետև երևույթը ճիշտ էր, բայց դա պետք էր անել հասարակությանը ինֆորմացիա տալով, որովհետև հասարակությունը պատրաս չէր,-նշել է նա։

7or.am