Լրահոս

04.11.2009 15:05


Ռուբեն Թովմասյան. «Կոչ եմ անում Դաշնակցությանը, որ խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր իր վրա վերցնի հայ–թուրքական արձանագրությունները չվավերացնելու համար 3 այլ պատգամավորի համոզելու պարտականությունը»

Ռուբեն Թովմասյան. «Կոչ եմ անում Դաշնակցությանը, որ խմբակցության  յուրաքանչյուր պատգամավոր իր վրա վերցնի հայ–թուրքական արձանագրությունները չվավերացնելու համար 3 այլ պատգամավորի համոզելու պարտականությունը»

- Մենք դեռևս սեպտեմբերի 11-ին «ո՛չ» ենք ասել հայ-թուրքական արձանագրություններին, որովհետև դրանք հակասում են մեր շահերին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ասել է ՀՀ  կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

«7օր»-ի այն հարցին, թե ինչու կոմկուսը չի միանում արձանագրություններին «ո՛չ» ասող շարժմանը, Կենտկոմի առաջին քարտուղարը պատասխանել է, թե  70 տարի երկրում իշխած կուսակցությունն ինքնուրույն է  կարծիք հայտնում և ինչո՞ւ պիտի միանա ուրիշներին։

-ՀՀԿ ղեկավարներից շատերն ասում են, թե անվերապահորեն հաստատելու են այդ արձանագրությունները՝ ուզում է ստորագրեք, ուզում է «ո՛չ» ասեք։ Սրանից հետևում է, որ մնում է համաժողովրդական գնահատական տալ, և գնահատականը միավորվելու մեջ չեմ տեսնում։ Կարող ես առանձին քո կարծիքն ասել,-նշել է նա։

Այն հարցին, թե այդ դեպքում ինչպես պետք է հասնել արձանագրությունները չվավերացնելուն, նա ասել է, թե  կոչ է անում Դաշնակցությանը, որ խմբակցության  յուրաքանչյուր պատգամավոր իր վրա վերցնի հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելու համար 3 այլ պատգամավորի համոզելու պարտականությունը։

-Եթե ՀՅԴ-ն չի կարողանում համոզել 130 մարդու, որ դեմ քվերակեն, էլ ինչի՞ մասին է խոսքը։  Թող պատգամավորներին համոզեն, բացատրեն, կտեսնեք, որ ԱԺ-ն դեմ կքվեարկի, և այդ ժամանակ էլ ժողովրդին պետք չի լինի դուրս բերել։ Սա այն հարցն է, որ ժողովուրդը միշտ դուրս կգա, ժողովրդին համոզել պետք չէ, բայց  վերջնական որոշումը կայացնելու է ԱԺ-ն, և նրանց  է պետք համոզել,-ասել է Ռուբեն Թովմասյանը։

Նրա խոսքերով՝ ցավոք սրտի՝ ԱԺ-ն այնուամենայնիվ կվավերացնի արձանագրությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը