Լրահոս

04.11.2009 13:46


Ռուբեն Թովմասյան. «Չէի պատկերացնում, որ Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղարը կարող է այդ աստիճանի ստախոս լինել»

Ռուբեն Թովմասյան. «Չէի պատկերացնում, որ Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղարը կարող է այդ աստիճանի ստախոս լինել»

Երեկ Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար Ռաուֆ Ղուրբանովը հայտարարել էր, թե  Մոսկվայում հայ կոմունիստները հանդիպել են Ադրբեջանի կոմկուսի պատվիրակության հետ և իբր խոստովանել, թե Ղարաբաղը Ադրբեջանական տարածք է։

ՀՀ  կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի Կոմկուսի պատվիրակությունների միջև որևիցե հանդիպում տեղի չի ունեցել։

-Դա հիվանդության հետևանք է։ Ես չէի պատկերացնում, որ Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղարը կարող է այդ աստիճանի ստախոս լինել։ Նա միգուցե իր անձանական վարկանիշը բարձրացնելու հնարավորություններ է փնտրում և խառնվում է մի հարցի, որի ուղղությամբ անելիք չուն։ Դրա համար նա առաջ է մղել ստախոսությունը և այդ ստախոսությամբ ուզում է ցույց տալ, որ մեծ գործեր է արել։ Դա ուղղակի ստախոսության արդյունք է,-ասել է նա։

Ըստ Ռուբեն Թովմասյանի՝ Մոսկվայում հոկտեմբերի 24-ին իսկապես տեղի է  ունեցել կուսակցությունների 34-րդ համագումարը, որի ժամանակ Զյուգանովի ելույթն է քննարկվել։ «7օր»-ի այն հարցին, թե արդյոք համագումարի ընթացքում  ընդհանրապես քննարկվե՞լ է Ղարաբաղի հարցը, նա ասել է, թե ոչ։

-Համագումարում այդպիսի օրակարգ չի եղել, հաշվետու զեկուցման մեջ Ղարաբաղի հարցին որևէ անդրադարձ չի եղել, Ղարաբաղին վերաբերող որևիցե փաստաթուղթ չի ընդունվել, և այդ հարցը քննարկման առարակա չի դարձել,-ասել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը