Լրահոս

04.11.2009 11:17


Լյուդմիլա Սարգսյան. «Արտառոց ոչինչ ՍԴՀԿ–ում տեղի չի ունենում»

Լյուդմիլա Սարգսյան. «Արտառոց ոչինչ ՍԴՀԿ–ում տեղի չի ունենում»

-Արտառոց ոչինչ ՍԴՀԿ-ում տեղի չի ունենում,- այսօր «7օր»-ին ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանին ՍԴՀԿ ընդունելու, իսկ 7 օր անց կուսակցական անդամությունից նրան զրկելու հետ կապված՝ ՍԴՀԿ-ում տարակարծություններ եղան։ Մասնավորապես ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը «7օր»-ին ասել էր, որ Վարդան Խաչատրյանը շարունակում է մնալ ՍԴՀԿ անդամ, քանի որ կուսակցության կենտրոնական վարչությունն է իրավասու՝ որոշելու կուսակցական անդամությունից զրկելու հարցը։

«Ամենյան հավանականությամբ, կենտրոնական վարչությունը, որը ղեկավարում է աշխարհի 22 երկրների տեղական համայքների Հնչակյան կուսակցությունը, այդ վճիռը կբեկանի, և Վարդան Խաչատրյանը կմնա կուսակցության անդամ»,- ասել էր Ն. Գալստյանը։

Այսօր «7օր»-ի թղթակցի հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետը վերահաստատել է, որ Վ. Խաչատրյանն այլևս ՍԴՀԿ անդամ չէ՝ պարզաբանելով, որ իրենք կանոնադրության խախտում էին թույլ տվել և ուղղել են այդ սխալը։

Ինչ վերաբերում է կուսակցության մամլո խոսնակին, ապա Լ. Սարգսյանն ասել է, որ Ն. Գալստյանը մոլորության մեջ է գցել հանրությանը.

-Կուսակցության մամլո խոսնակը բացթողում է կատարել, որի համար մենք նրա հետ զրույց ենք ունեցել և բացատրել, որ նա առանց մեզ հետ համաձայնեցնելու որևիցե մի լուր հայտնելու իրավունք չունի։ Նա ներկայացնում է հայաստանյան կառույցը, մե՛ր մամլո խոսնակն է, և ինքը, ընդամենը, մոլորության մեջ է գցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը