Լրահոս

04.11.2009 11:17


10–րդ ընտրատարածքում Ազային միաբանությունը առաջադրել է իր թեկնածուին

10–րդ ընտրատարածքում Ազային միաբանությունը առաջադրել է իր թեկնածուին

2010թ. հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությանը մասնակցելու դիմում է ներկայացրել նաև Արա Սիմոնյանը «Ազգային միաբանություն» կուսակցությանից։  «7օր»-ի հետ զրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը նշել է, որ Արա Սիմոնյանին առաջադրել է կուսակցությունը։ Իսկ թե ինչպեսի մարտավարություն է ընտրել կուսակցությունը, նա պատասխանել է՝ ընտրական։

-Ընտրարշավից խոսելը դեռևս վաղ է, բայց ինչպես ցանկացած քաղաքական կուսակցություն՝ մենք էլ ունենք մարտավարություն և հատկապես՝ ընտրական գործընթացներին մասնակցելու մեծ փորձ ու կկարողանանք ճիշտ արշավ կազմակերպել,-ասել է նա։

Այն հարցին, թե ինչպես են գնահատում հաղթելու իրենց հնարավորությունը, Սարգիս Մուրադխանյանն ասել է, թե եթե շանս չունենայինք, ապա թեկնածուին չէին առաջադրի։

-Մեր կուսակցությունն ունի տարածքային կազմակերպություններ, Արա Սիմոնյանն էլ հենց 10-րդ ընտրատարածքի տարածքային կազմակերպության ղեկավարն է և ընտրվելու մեծ հնարավորություններ ունի։ Մեր կուսակցության դիրքորոշումները համապատասխանում են աշխարհաքաղաքական դիրքորոշումներին, և կարծում եմ՝ ընտրողները մեզ անպայման ձայն կտան,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը