ՍԴՀԿ. «Կուսակցության քաղաքական ուղղությունը պայմանավորված չէ անհատներով»
Վերջին օրերին մամուլում լույս են տեսնում հրապարակումներ, որոնք հիմնված են անճշտությունների և ենթադրությունների վրա, չեն համապատասխանում իրականությանը և միտված են տարակուսանք առաջացնելու ժողովրդի մեջ:
Այս առումով՝ հայտարարում ենք
ՍԴՀԿ 123 ամյա կուսակցություն է, որ իր ամբողջ պատմության ընթացքում գործել է և այսօր էլ կշարունակի գործել ինքնուրույն: Որպես այդպիսին, մենք հանդիպումներ և խորհրդակցություններ կունենանք ոչ միայն մեզ դաշնակից կուսակցությունների, կազմակերպությունների և անհատների, այլ նաև նրանց, ում հետ մենք ունենք հստակ տարակարծություններ' առանց զիջելու մեր սկզբունքներին:
Հավատարիմ լինելով իր գաղափարախոսությանը' ՍԴՀԿ-ն միշտ եղել է սկզբունքային իր դիրքորոշումների մեջ:
ՍԴՀԿ-ն առաջնորդվում է միայն հավաքական ղեկավարության հիմունքներով և իր քաղաքական գիծը ճշտում է համագումարներով:
Վերջերս կայացած ՍԴՀԿ-ի 19-րդ Համագումարը հաստատեց Կուսակցության հայաստանակենտրոն հանգամանքը ու հստակեցրեց, որ ՍԴՀԿ-ն պիտի շարունակի գործել ընդդիմադիր դաշտում, իր համախոհների հետ միասին, մինչև այն պահը, երբ երկրում ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալները և չեն հաստատվել օրինականությունը, ժողովրդավարությունն ու սահմանադրական կարգը:
Հետևաբար, Հայաստանի և Սփյուռքի մեր ժողովրդին հայտարարում ենք , որ ՍԴՀԿ-ի քաղաքական ուղղությունը պայմանավորված չէ անհատներով, և մենք կշարունակենք հավատարիմ մնալ Համագումարի որոշումներին:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչություն