Լրահոս

01.12.2010 10:31


Ռոս Ուիլսոն. «Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ցանկացած փորձ կվտանգի երկրի ապագան»

«Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ցանկացած փորձ կհանգեցնի ծայրահեղ դժվարությունների և վտանգի տակ կդնի այդ երկրի ապագան»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Ուիլսոնը։

Նախկին դեսպանը նաև հայտարարել է, որ դա հատկապես կարևոր է Արևմուտքի հետ պաշտոնական հարաբերությունների համատեքստում։ Ըստ նրա՝ ցանկացած ռազմական արշավ լրջորեն կհարվածի Ադրբեջանի տարածաշրջանային շահերին։

«Նկատի ունեմ նաև Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Ընդհանրապես չեմ կարծում, որ ռազմական գործողությունները կարող են հաջողությամբ պսակվել։ Ադրբեջանը շատ բարդ աշխարհագրական դիրք ունի։ Հայերն ավելի բարձր դիրքում են, իսկ Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը խնդրի լուծում չէ»,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը