Լրահոս

03.11.2009 18:18


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հունաստանի Զինված ուժերի հոգևոր ծառայության ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հունաստանի Զինված ուժերի հոգևոր ծառայության ղեկավարին

Նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունեց Հունաստանի Զինված ուժերի հոգևոր ծառայության ղեկավար, գնդապետ Գեորգիոս Ապոստոլակիդիսին: Զրույցի ընթացքում ընդգծվեց, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը, որտեղ իր ուրույն տեղն ունի նաև համագործակցությունը հոգևոր ծառայության բնագավառում, ընթանում է շարունակական ընդլայնման ուղիով:

Ս. Օհանյանը շնորհակալություն հայտնեց գնդապետ Գեորգիոս Ապոստոլակիդիսին և նրա ղեկավարած կառույցին' երկկողմ համագործակցության, Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Հունաստանի ԶՈւ բարձրագույն հրամանատարաշտաբային դասընթացներին մասնակցող հայ զինծառայողներին հոգևոր և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ փորձի փոխանակումը զինված ուժերի հոգևոր ծառայության ոլորտում կկրի շարունակական բնույթ:

Այս խորագրի վերջին նյութերը