Լրահոս

03.11.2009 17:36


Ալվարդ Պետրոսյան. «ՀՅԴ տառապանքը փորձ ունի»

Ալվարդ Պետրոսյան. «ՀՅԴ տառապանքը փորձ ունի»

-Շատ հաճախ մեր քաղաքական ուժին մեղադրում են անցյալից դուրս չգալու մեջ։ Մենք անցյալից դուրս ենք եկել, պարզապես մենք մեր անցյալը չենք մոռանում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Ալվարդ Պետրոսյանը,-կարելի է չընդունել Դաշնակցությանը, բայց չի կարելի պատմությունն ուրանալ։ Դաշնակցության համար մշտական թեմա է հայ-թուրքական հարաբերությունները։ Մեկն ընդունում է նրա պայքարի ձևերը, մոտեցումները, մյուսը չի ընդունում։ Բայց օդից չեն վերցրել ու քաղաքական կարիերա անում Հրանտ Վարդանյանը, Վահան Հովհաննիսյանը կամ Ալվարդ Պետրոսյանը։ Ընդհակառակը։

Բանախոսն ասել է, թե բոլոր կուսակցություններում էլ կան պատեհապաշտներ, «որոնք գալիս են տանիք գտնելու»։

Ալվարդ Պետրոսյանի հաղորդմամբ՝ ՀՅԴ-ն չի ասում, թե սահմանների բացմանը դեմ է։ ՀՅԴ-ն պարզապես ասում է, թե ինչ վտանգներ է տեսնում։

-Նրա տառապանքը փորձ ունի,-նկատել է Ա. Պետրոսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը