Լրահոս

10.01.2011 11:03


«Ֆեյսբուքը» կփակվի՞

«Ֆեյսբուքը» կփակվի՞

«Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ կայքը մարտին փակվելու է. դրա ղեկավարումը շատ սթրեսային է դարձել։

Ֆեյսբուք»-ը դուրս է եկել վերահսկողությունից,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ցուկերբերգը,-և այդ ընկերության ղեկավարումը տակնուվրա է արել իմ կյանքը։ Ես պետք է վերջ դնեմ այդ խելագարությանը։

Ցուկերբերգը նշել է, որ սկսած մարտի 15-ից՝ օգտվողներն այլևս չեն կարող մուտք գործել «Ֆեյսբուք»-ի իրենց էջ։

Ցուկերբերգը հայտնել է, որ կայքը փակելու մասին որոշումը դժվարին էր, սակայն ինքը չի կարծում, թե մարդիկ կտխրեն։ Հեռախոսազրույցի ժամանակ նա նշել է, թե դա ավելի լավ է. «Առանց «Ֆեյսբուք»-ի մարդիկ դուրս կգան և իրական ընկերներ ձեռք կբերեն»։

Նա նաև հայտարարել է, թե դրամն իրեն չի հետաքրքրում.

-Ես ուղղակի ուզում եմ վերադարձնել իմ նախկին կյանքը,-ասել է նա։

Այս մասին տեղեկացնում է «Weekly World News»-ը։

 

Այս խորագրի վերջին նյութերը