Սերժ Սարգսյանին «նախաձեռնողական» քաղաքականության շրջանակներում չհաջողվեց հայ–թուրքական սահմանը բացել։ Չհաջողվեց նաև Հայաստանը ԵՄ–ին ավելի մոտեցնել (իրականում հեռացանք)։
Փոխարենը՝ ՀՀԿ ղեկավարին հաջողվեց փչացնել հայ–ռուսական հարաբերությունները, լարվածություն մտցնել հայ–թուրքական հարաբերություններում և լավացնել ռուս–ադրբեջանական հարաբերությունները։
Մոտ չորս տարի ԵՄ–ի հետ ասոցացման շուրջ բանակցելուց հետո Սարգսյանը մեկ գիշերվա մեջ (ինքն է խոստովանել) որոշեց Հայաստանը մտցնել Մաքսային միություն, այն է՝ Կրեմլի «պադվալ»։
Ռուսները հաճելիորեն զարմացած էին «ֆուտբոլասեր» Սարգսյանի վարքագծից, քանզի նրանց իրականում պետք էր, որպեսզի Հայաստանը վարի չեզոք քաղաքականություն, չմտնի հակառուսական արկածախնդրային նախագծերի մեջ, ու չմտնի նաև ՄՄ։
Բայց «արևմտամետ» Սարգսյանը վերցրեց ու մտավ ՄՄ, որը հիմա ԵՏՄ է կոչվում։
Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանին չեն հարգում Արևմուտքում և չեն վստահում Ռուսաստանում։ Այդ անվստահությունն է պատճառը, որ ՌԴ–ն ռազմավարական դարձրեց իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Դա նախ արտահայտվեց հարձակողական զենքի վաճառքով, ապա ռազմավարական բնույթի հարաբերություններ հաստատելուն միտված քայլերով։
Հիմա էլ Մոսկվան ու Բաքուն բանակցում են Ղարաբաղի թեմայով։ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասում է, որ եթե լուծվի Ղարաբաղի հարցը (լուծման տակ նրանք հայերի զիջումներն են միայն պատկերացնում), ապա իրենք կարող են մտածել ԵՏՄ մտնելու մասին։
Այսինքն, Բաքուն լիուլի օգտվում է իր չեզոքության քաղաքականությունից ու հիմա առևտուր է սկսել Մոսկվայի հետ։ Իսկ մենք, գլխապատառ նետվելով դեպի Մոսկվա և քծնանքային քաղաքականություն վարելով, կորցրել ենք մանևրի հնարավորությունը, քանզի չունենք դաշնակիցներ ոչ Արևմուտքում, ոչ էլ Հյուսիսում։
Սարգսյանի «արևմտամետ» քաղաքականության շնորհիվ այնքան է հզորացել ադրբեջանական լոբբինգը ՌԴ–ում, որ հիմա շատ դժվար է լինելու մեզ համար (նրանք, ովքեր հայ ժողովրդին կերակրում են «Արևմուտքը մեզ կօգնի» հեքիաթով, թող նայեն Ուկրաինայի կողմերը)։ Պատահական չէ, որ Ղարաբաղի գլխին կրկին սև ամպեր են կուտակվել։
Հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններն այնքան են աղճատվել ու վատացել, որ մեր երկրի շուրջ ձևավորված անվտանգության համակարգը լրջորեն վնասվել է։
Ուշագրավն այն է, որ թուրք–ադրբեջանական ալյանսը մշտապես ձգտել է վատացնել հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները, որպեսզի զրկի մեզ դաշնակցից ու աքցանի մեջ վերցնի Հայաստանը, սակայն չի կարողացել։ 2008–ից սկսած, սակայն, թուրքերն ու ադրբեջանցիները հսկայական արդյունքներ են գրանցել այս ուղղությամբ՝ ընդամենն օգտվելով Հայաստանի վարած «նախաձեռնողական» քաղաքականությունից։
Այդ քաղաքականությունն, ի դեպ, պարարտ հող է ստեղծել մեր թշնամիների համար հենց Հայաստանում ակտիվ քարոզչական գործունեություն իրականացնելու համար։ Նայե՛ք, թե ինչպես են իրար «պաս» տալով նույն գիծն առաջ տանում, մասնավորապես, «հայկական» «Lragir.am»–ն ու ադրբեջանական լրատվամիջոցները, և ամեն ինչ պարզ կդառնա։
Ղումարբազային քաղաքականության վերջն էլ սա պետք է լիներ։
Ղումարբազային քաղաքականության հետևանքները

Գևորգ Գևորգյան