ՀՅԴ ներկայացուցիչ. «Էլի նավթն ավելի թանկ է, քան մեր արյունը»
-Արդեն հաղթահարել ենք այն բարդույթը, որ կարմիր բանակը մեզ պետք է փրկի։ Դա հաղթահարվեց արցախյան հերոսամարտով, և այսօր եկել ու կանգնել ենք մեր հավիտենական հարցի առաջ,-խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է գրող, հրապարակախոս, ՀՅԴ ներկայացուցիչ Ալվարդ Պետրոսյանը։
-Ես այն կարծիքին չեմ, որ այն, ինչ ասվում է Թուրքիայում, ներքին օգտագործման կամ Ադրբեջանի ականջները շոյելու համար է։ Դա հարյուրամյակներով որդեգրված թուրքական քաղաքականությունն է, բացարձակ ցինիզմ։ Սա բնորոշ է կայսերական մտածողությամբ երիտասարդ ազգերին, որոնք պատմության մեջ իրենց առաքելությունն ունեն,-հայտարարել է «Փաստարկ» ակումբի հյուրը։
Ա. Պետրոսյանը վերհիշել է պատմությունն ու ասել, թե ոչինչ չի փոխվել.
-Ընդամենը գործիքներն են փոխվել. առաջ հեռախոս չունեինք, հիմա ունենք։ Աշխարհն ավելի է դաժանացել։ Էլի նավթն ավելի թանկ է, քան մեր արյունը, էլի ժողովրդի մի ստվար զանգված մտածում է, որ ռուսն իր մեծ եղբայրն է, մի մասն էլ մտածում է, թե Եվրոպան կամ Ամերիկան է իր բարեկամը։ Շատ փոքր հատված կա, որ հստակ գիտակցում է, որ ոչ ոք մեզ հենց այնպես չի սիրում, և ինքն է իր փրկությունը։

7or.am