Լրահոս

03.11.2009 13:52


Արմեն Ալավերդյան. «Թուրքիան նույն գործընկերն է, ինչ Վրաստանը, Ռուսաստանը և մյուս երկրները»

Արմեն Ալավերդյան. «Թուրքիան նույն գործընկերն է, ինչ Վրաստանը, Ռուսաստանը և մյուս երկրները»

-Տնտեսական առումով Թուրքիան նույն գործընկերն է, ինչ Վրաստանը, Ռուսաստանը և մյուս երկրները, և Թուրքիայից ներմուծվող ապրանքները նույն հարկման ռեժիմներին պետք է ենթարկվեն, ինչ վերը թվարկած երկրները։ Մենք ունենք օրենսդրություն, որը ներմուծումների նկատմամբ ունի սահմանված դրույքաչափեր։ Մենք Աառևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք ու չենք կարող որևէ ուրիշ երկրի նկատմամբ կիրառել այլ դրույքաչափեր,- «ՄԱԱ»-ում ասել է Արմեն Ալավերդյանը և հավելել,- վարչարարական առումով անելիքներ, իհարկե, կան։

Նա նշել է, որ սահմանի բացման դեպքում Հայաստանը պետք է պատրաստ լինի պատշաճ ձևով իրականացնել մաքսային հսկողությունը։ Այդպիսի երկու կետ կա՝ Ախուրիկի և Մարգարայի մաքսային կետերը։

-Չեմ կարծում, թե սահմանը հենց վաղը բացվեց ,մենք էլ անպատրաստ ենք, բայց որպես պետական կառավարման մարմին՝ այդ խնդիրը մեր ընթացիկ աշխատանքային օրակարգում եղել է, և մենք հստակ պատկերացնում ենք այն։ Չեմ կարծում նաև, որ եթե սահմանը բացվեց, ուրեմն մեզ մոտ ապրանքների հեղեղ է լինելու։ Որպես պետական կառավարման մարմին՝ մենք դրան պատրաստ ենք։ Այսպես թե այնպես, թուրքական ծագումով ապրանքներ շատ են եկել ու գալիս Հայաստան, և դա մեզ համար նորություն չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը