Նուբարաշենի հատուկ դպրոցի հարցը կարող է նախարար Ա. Աշոտյանին ստիպել քաղաքական հայտարարություն անել
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանումներ է պահանջել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցի շուրջ վերջերս առաջացած աղմուկի հետ կապված։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ այս դպրոցը միացվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրին, որին դեմ է եղել դպրոցի աշխատակազմը։
Աշոտյանը պատասխանել է, որ վերջին տարիների ընթացքում դպրոցի աշակերտների թվի կտրուկ նվազում է գրանցվել, իսկ տնօրինությունը դպրոցի գոյությունը պահպանելու համար ապօրինաբար կատարել է ոչ թիրախային խմբի, այսինքն՝ ոչ սոցիալապես անապահով երեխաների ընդունելություն։ Նա նշել է, որ դպրոցում սովորող 80 երեխաներից միայն ինն են ունեցել համապատասխան կարգավիճակ՝ հավելելով, որ, եթե այն չմիացվեր «Փոքր Մհեր» կրթահամալիրին, ապա կփակվեր։
Նախարարը նաև ասել է, որ այդ դպրոցում եղել են աշխատանքի որակի, կարգապահության, երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներ, որոնք երկար տարիներ մատնված են եղել անուշադրության։
-Այժմ, սակայն, կառավարությունը իր վրա է վերցրել այդ խնդիրների լուծումը, - վարչապետին տեղեկացրել է Աշոտյանը։
-Այդ դեպքում ինչու՞ են բողոքում, - զարմացել է Տիգրան Սարգսյանը։
-Պարզվել է, որ աշխատանքային ռեժիմի խախտումներ են արձանգրվել և աշխատակիցներից ոմանք աշխատանքի չեն ներկայացել, - պատասխանել է նախարարը։
Արմեն Աշոտյանը ընդգծել է, որ դպրոցի պաշտոնակատարը կարգապահությանը չհետևելու համար խիստ նկատողություն է ստացել՝ ավելացնելով, որ, եթե աշխատակազմը հարմարվի աշխատանքային նոր՝ շաբաթական 40-ժամյա պայմաններին, ապա կրճատումներ չեն սպասվում։
Վարչապետն էլ բարկանալով ասել է, թե նրանք 125 մլն դրամ գումար են հատկացրել դպրոցը վիճակը բարելավելու համար, սակայն իրենք են կաննոնները խախտում ու հետո էլ բողոքում են։ Շարունակելով՝ նա նախարարին հրամայել է գործընթացը թափանցիկ դարձնել, մեղավորներին էլ պատժել։
-Այնտեղ խիստ որոշակի շրջանակներ ու շահեր կան, իսկ եթե բանը հասնի նրան, որ ես ստիպված լինեմ նաև քաղաքական հայտարարություններ անելու, ապա ես դա կանեմ,-ասել է Ա. Աշոտյանը։