Ռալֆ-Ռենե Վանգայդներ. «Հայաստանում կա երիտասարդական մեծ ներուժ»
Նոյեմբերի 2-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Եվրախորհրդի երիտասարդության և սպորտի հարցերով տնօրինության ղեկավար Ռալֆ-Ռենե Վանգայդների հանդիպումը Հայաստանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների, երիտասարդական կառույցների ներկայացուցիչների և ակտիվ երիտասարդների հետ։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը կարևորեց ԵԽ-ի հետ համագործակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս օգտագործել միջազգային այդ կառույցի փորձը համատեղ ծրագրեր իրականացնելիս և խորացնել համագործակցությունը։ Ա. Քարամյանը, կարևորելով պարոն Ռալֆ-Ռենե Վանգայդների այցելությունը մեր հանրապետություն, նշեց, որ պետական երիտասարդական քաղաքականության համատեքստում Հայաստանը հետապնդում է երկու հիմնական խնդիր՝ ներքին կյանքում աշխատանքները վերակազմակերպել այնպես, որպեսզի հնարավորին չափ շատ երիտասարդներ ներգրավվեն հանրային կյանքի տարբեր ոլորտներում, որոշումների ընդունման գործընթացներում, և էապես ակտիվացնել Հայաստանի արտաքին շփումները, մասնավորապես ԵԽ Երիտասարդության և սպորտի հարցերով տնօրինության հետ։
ԵԽ ներկայացուցիչը կարևորել է այն դերակատարությունը, որ ունեն հայ երիտասարդները հակամարտությունների կարգավորման ու միջմշակութային երկխոսության զարգացման գործում։ Նա մասնավորապես գոհունակություն հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ ձևավորելու առումով և էապես կարևորեց համակառավարման սկզբունքի կիրառումը։ Ըստ Ռալֆ-Ռենե Վանգայդների՝ Հայաստանում կա երիտասարդական մեծ ներուժ, որը պետք է օգտագործել տարբեր խնդիրների լուծման համար։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրրոն