Լրահոս

03.11.2009 11:04


Հայոց ցեղասպանության դատապարտումը և պահանջատիրությունը ՍԴՀԿ–ի, ՌԱԿ–ի և ՀՅԴ–ի համար շարունակում է մնալ միավորիչ գործոն

Հայոց ցեղասպանության դատապարտումը և պահանջատիրությունը ՍԴՀԿ–ի, ՌԱԿ–ի և ՀՅԴ–ի համար շարունակում է մնալ միավորիչ գործոն

Հոկտեմբերի 28-ին տեղի էր ունեցել ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ միջկուսակցական հանդիպումը, որին մասնակցել էին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը և Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

-Խոսվել է հետագա համագործակցության մասին,- անդրադառնալով այդ հանդիպմանը՝ այսօր «7օր»-ին ասել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը։

Նաև մշակվել են այն քայլերը, որոնք, պայմանավորված Հայաստան-Թուրքիա հարաբերություն­ների համապատասխան զարգացումներով, պետք է իրականացվեն։

-Ցեղասպանության դատապարտման և պահանջատիրության գործոնը միշտ էլ եղել է և շարունակում է մեզ համար մնալ համագործակցության միավորիչ գործոն,-ասել է ՀՌԱԿ ատենապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը