Լրահոս

03.02.2011 16:03


Ա. Հովհաննիսյան. «Լուրջ աշխատանք ենք տանելու, որ որևէ լումա չներդրվի Հայաստանում օտարալեզու դպրոց բացելու համար»

Ա. Հովհաննիսյան. «Լուրջ աշխատանք ենք տանելու, որ որևէ լումա չներդրվի Հայաստանում օտարալեզու դպրոց բացելու համար»

«Ո՛չ օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանն այսօր «7օր»-ին հայտնել է, որ չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է «Լեզվի և Հանրակրթության մասին ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, նրանք շարունակելու են իրենց պայքարը դրա դեմ մի քանի ուղղություններով։ Նախ՝ իրավական, այսինքն դիմելու են դատարան։ Երկրորդ՝ անհնարին են դարձնելու ցանկացած օտարալեզու դպրոցի բացումը ՀՀ-ում և այնտեղ ուսանելը։ Իսկ երրորդ՝  նախաձեռնության անդամները կապվել են այն արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուչիչների հետ, որոնք կցանկանային Հայաստանում օտարալեզու դպրոց ունենալ և փորձում են նրանց հասկացնել, որ այդ քայլը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ մեր երկրների փոխհարաբերություններին։

-Նաև լուրջ աշխատանք ենք տանելու հնարավոր բոլոր ինվեստորների շրջանում, որ որևէ լումա չներդրվի Հայաստանում օտարալեզու դպրոց բացելու համար, որպեսզի այդ դպրոցները՝ որպես կոմերցիոն նախագիծ, տապալվեն,-ասել է Ա. Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է, որ այդ գործում որոշակի առաջընթաց է գրանցվել այն առումով, որ իրավաբանները աշխատում են, նյութեր մշակում ապագա գործընթացների համար, ինչպես նաև ավելացել են իրենց կողմնակիցները, որոնք մինչ հիմա պասիվ էին, սակայն այժմ արդեն  ակտիվորեն պայքարում են այդ օրինագծի իրականացման դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը