-Հայ-թուրքական հարաբերությունների ընդհանուր գործընթացին ի՞նչ գնահատական կտաք։
-Ես սիրում եմ խաղաղությունը, ուզում եմ, որ խաղաղություն լինի։ Ուզում եմ, որ իմ երեխան ապրի խաղաղ երկնքի տակ։ Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ինչ-որ չափով նպաստում է այդ խաղաղությանը։ Սակայն այդ ամենը չպետք է արվի մեր ազգային արժանապատվության հաշվին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք կողք կողքի ապրում ենք մեր թշնամիների հետ, կարող ենք հաստատել դիվանագիտական հարաբերություններ, սակայն տեր մնանք մեր պահանջներին և ինքնասիրությանը։
-Իսկ այն նախապայմաննե՞րը, որ հնչում են թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, թե սահմանները կբացվեն, եթե ղարաբաղյան հակամարտությունը լուծվի հօգուտ Ադրբեջանի։
-Պատմությունը փոխել հնարավոր չէ։ Մենք վերականգնել ենք պատմական արդարությունը, և դա շատ թանկ գնով ենք արել։ Կարծում եմ՝ և՛ թուրքերը, և՛ ամբողջ աշխարհն այդ փաստի հետ պետք է հաշվի նստեն։ Մենք պետք է այդ հարցում շատ զգոն ու զգուշավոր լինենք։ Սահմանը բացելու պարագայում ևս պետք է զգույշ լինենք, որպեսզի մեր հանրապետություն չներթափանցեն թուրքական սխալ երևույթներ։ Մեր օրակարգում դրված հարցերը պետք է մնան ուժի մեջ, մինչև իրենց արդար լուծումը չգտնեն։
-Վտանգներ չե՞ք տեսնում այս ամենում։
-Եթե այդպես մտածենք և սպառնալիքներ փնտրենք, ամեն տեղ էլ դրանք կարող են լինել։ Մենք պետք է խելացի գտնվենք։ Պետական անվտանգության մարմինների ամբողջ աշխատանքը պետք է սևեռվի այս գործընթացին, որպեսզի մեր պետության անվտանգությունն անխախտ լինի։ Ես կարծում եմ՝ այն շրջափակումը, որի մեջ գտնվում է Հայաստանը, մեզ շատ է հետ գցում։ Սահմանները պետք է բացվեն, դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն, բայց Արցախի և Ցեղասպանության հարցերը պետք է լուծվեն միմիայն Հայաստանի օգտին։
-Կարծիք կա, որ փոքրիկ պետությունը երբեք ինքնուրույն ոչ մի որոշում չի կարող կայացնել։ Համամի՞տ եք դրան, և պե՞տք է, որ միշտ կառչած լինենք ինչ-որ պետություններից։
-Այն ճնշումները, որ գործադրվում են Հայաստանի վրա, միանշանակ համամիտ եմ, որ կան, քանի որ մենք իսկապես կախում ունենք տարբեր պետություններից։ Եթե մենք լիարժեք անկախ լինեինք, այն ժամանակ խնդիրները լրիվ ուրիշ կերպ կլուծվեին։ Այս հարցում ռեալ ճշմարտություն կա. ուզենք թե չուզենք, մենք ինչ-որ մեկի գործընկերն ենք։
-Իսկ մշակույթի պարագայում վտանգ չե՞ք տեսնում։
-Մշակույթի պարագայում վտանգն արդեն քանի տարի է, մեր գլխին կախված է։ Մենք օտար երաժշտությունը շատ ենք ներմուծել մեր մեջ։ Մենք չպետք է կորցնենք մեր ազգային արժանապատվությունը։ Սա իմ խնդրանքն է բոլորին։
-Կարծում եք՝ մեր խորհրդարանը կվավերցնի՞ այս արձանագրությունները։
-Չգիտեմ, ժամանակը ցույց կտա։ Ես չգիտեմ, թե ինչպես կզարգանան այս գործողությունները։ Մեր ԱԺ նախագահը, մեր պատգամավորները և ժողովուրդը պետք է սառը դատեն։ Պետք է նկատի ունենանք և՛ վնասները, և՛ օգուտները ու դրանց մեջ մեր ազգային շահերը պաշտպանող քայլերով առաջ գնանք։
Արա Գևորգյան

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը