Արտակ Խաչատրյան. «Այս իշխանությունների օրոք չեմ կարծում, որ գործը կբացահայտվի»
Հարցազրույց «Կասեցում» նախաձեռության անդամ Արտակ Խաչատրյանիհետ
–Ձեզառևանգելուևծեծիենթարկելուկապակցությամբհարուցվածքրեականգործն այժմ ի՞նչ ընթացքի մեջ է։
–Ոչ մի նորություն չկա։ Բացարձակապես ոչ մի նորություն։ Այնպիսի տպավորություն է, թե հենց այդպես էլ պետք է լիներ։ Համենայնդեպս, իշխանություններն իրենց պարտքի խնդիրը լուծելու համար գոնե ձևական ոչինչ չարեցին։
–Դա ինչի՞ մասին է վկայում։
–Զուտ իմ անձնական կարծիքով՝ սա ընդամենը գործի կոծկում է, ուրիշ ոչ մի բան։
–Այսինքն, կարծում եք, որ գործը չի՞ բացահայտվի։
–Համենայնդեպս, այս իշխանությունների օրոք չեմ կարծում, որ կբացահայտվի։ Առանձնապես հույսեր չեմ կապում։ Չգիտեմ՝ ում են ուզում թաքցնեն, բայց ակնհայտ է, որ ինչ–որ բան ուզում են թաքցնեն։
–Ձեզ համար էլ, փաստորեն, մինչև հիմա պարզ չէ՞, թե ով էր կազմակերպել հարձակումը։
–Իհարկե, պարզ չէ. բայց չեմ հավատում, որ նախաքննական մարմինները հավելյալ տեղեկություններ չունեն։ Ուղղակի, երևի թե, կա՛մ չեն կարողանում խոսել այդ մասին, կա՛մ պետք չէ, որ խոսեն։
–Դուք նաև տեսաձայնագրություն էիք ներկայացրել նախաքննական մարմին, որտեղ պատկերված էին ձեզ հետևած մեքենան, դրա համարները։ Ինքներդ չգիտե՞ք, թե, օրինակ, ում անունով է հաշվառված այդ պետահամարանիշը։
–Ոչ, որովհետև, ըստ ոստիկանության էլ, դրանք «липовый» համարներ են։ Այսինքն, չգրանցված համարներ են։ Իսկ ես, ցավոք սրտի, մյուս տեսախցիկներին հետևելու հնարավորություն չունեմ. դա ունի միայն նախաքննական մարմինը։ Բայց որ այդ մեքենան բազմաթիվ խաչմերուկներում տեսախցիկներով ֆիքսվել է, դա փաստ է։ Ես նախաքննական մարմնին տրամադրել եմ մեր բակում նկարված տեսաձայնագրությունը, որից հետո այդ մեքենան քաղաքի մի շարք այլ տեսախցիկներով էլ է ֆիքսվել։ Սակայն մարդիկ չեն կարողանում գտնել, ինչ ասեմ։
–Այդ դեպքից հետո կրկին սպառնալիքներ, նախազգուշացումներ կամ այդ կարգի ակնարկներ ստացե՞լ եք։
–Այդպիսի ինչ–որ իմպուլսներ զգում եմ, բայց կոնկրետ բան չեմ կարող ասել։ Չեմ ուզում ավելի շատ մանրամասնել, բայց, համենայնդեպս, այնպես չէ, որ դա անհետևանք է մնացել։ Բայց դա իմ գործունեության վրա չի կարող անդրադառնալ. ավելին՝ ի՞նչ պետք է անեն, պետք է փողոցում գնդահակարե՞ն, թող գնդակահարեն։
Արտակ Խաչատրյան. «Այս իշխանությունների օրոք չեմ կարծում, որ գործը կբացահայտվի»
Հարցազրույց «Կասեցում» նախաձեռության անդամ Արտակ Խաչատրյանի հետ
–Ձեզ առևանգելու և ծեծի ենթարկելու կապակցությամբ հարուցված քրեական գործն այժմ ի՞նչ ընթացքի մեջ է։
–Ոչ մի նորություն չկա։ Բացարձակապես ոչ մի նորություն։ Այնպիսի տպավորություն է, թե հենց այդպես էլ պետք է լիներ։ Համենայնդեպս, իշխանություններն իրենց պարտքի խնդիրը լուծելու համար գոնե ձևական ոչինչ չարեցին։
–Դա ինչի՞ մասին է վկայում։
–Զուտ իմ անձնական կարծիքով՝ սա ընդամենը գործի կոծկում է, ուրիշ ոչ մի բան։
–Այսինքն, կարծում եք, որ գործը չի՞ բացահայտվի։
–Համենայնդեպս, այս իշխանությունների օրոք չեմ կարծում, որ կբացահայտվի։ Առանձնապես հույսեր չեմ կապում։ Չգիտեմ՝ ում են ուզում թաքցնեն, բայց ակնհայտ է, որ ինչ–որ բան ուզում են թաքցնեն։
–Ձեզ համար էլ, փաստորեն, մինչև հիմա պարզ չէ՞, թե ով էր կազմակերպել հարձակումը։
–Իհարկե, պարզ չէ. բայց չեմ հավատում, որ նախաքննական մարմինները հավելյալ տեղեկություններ չունեն։ Ուղղակի, երևի թե, կա՛մ չեն կարողանում խոսել այդ մասին, կա՛մ պետք չէ, որ խոսեն։
–Դուք նաև տեսաձայնագրություն էիք ներկայացրել նախաքննական մարմին, որտեղ պատկերված էին ձեզ հետևած մեքենան, դրա համարները։ Ինքներդ չգիտե՞ք, թե, օրինակ, ում անունով է հաշվառված այդ պետահամարանիշը։
–Ոչ, որովհետև, ըստ ոստիկանության էլ, դրանք «липовый» համարներ են։ Այսինքն, չգրանցված համարներ են։ Իսկ ես, ցավոք սրտի, մյուս տեսախցիկներին հետևելու հնարավորություն չունեմ. դա ունի միայն նախաքննական մարմինը։ Բայց որ այդ մեքենան բազմաթիվ խաչմերուկներում տեսախցիկներով ֆիքսվել է, դա փաստ է։ Ես նախաքննական մարմնին տրամադրել եմ մեր բակում նկարված տեսաձայնագրությունը, որից հետո այդ մեքենան քաղաքի մի շարք այլ տեսախցիկներով էլ է ֆիքսվել։ Սակայն մարդիկ չեն կարողանում գտնել, ինչ ասեմ։
–Այդ դեպքից հետո կրկին սպառնալիքներ, նախազգուշացումներ կամ այդ կարգի ակնարկներ ստացե՞լ եք։
–Այդպիսի ինչ–որ իմպուլսներ զգում եմ, բայց կոնկրետ բան չեմ կարող ասել։ Չեմ ուզում ավելի շատ մանրամասնել, բայց, համենայնդեպս, այնպես չէ, որ դա անհետևանք է մնացել։ Բայց դա իմ գործունեության վրա չի կարող անդրադառնալ. ավելին՝ ի՞նչ պետք է անեն, պետք է փողոցում գնդահակարե՞ն, թող գնդակահարեն։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը