Լրահոս

02.11.2009 17:12


Էմմին ցանկանում է մասնակցել «Եվրատեսիլ–2010» մրցույթին

Էմմին ցանկանում է մասնակցել «Եվրատեսիլ–2010» մրցույթին

Երգչուհի Էմմին ցանկանում է մասնակցել «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթ-փառատոնին։ Այս մասին «7օր»-ին տեղեկացրել է Էմմիի մայրը՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, «Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահ Նադեժդա Սարգսյանը։ Այս օրերին Էմմին Միացյալ Նահանգներում է և զբաղված է «Եվրատեսիլ-2010» մրցույթին մասնակցելու համար ներկայացվելիք երգի ընտրությամբ ու բեմադրության հարցերով։

-Մեր հեղինակները տարբեր երգեր են գրում նրա համար նաև Գերմանիայից։ Դեռ պարզ չի՝ որը կընտրենք։ Միտք կա նաև Միհրանի հետ բեմահարթակում լինելու վերաբերյալ։ Այսինքն, լավ բաներ մտածել ենք, բայց շանսը միայն կտրվի, եթե ընտրվի Էմմին,- ասել է Ն. Սարգսյանը՝ վստահեցնելով, որ թե՛ երգը, թե՛  բեմադրությունը բարձր մակարդակ կունենան։

Ն. Սարգսյանը նաև հավելել է, որ թեև ինչպես գրեթե յուրաքանչյուր մրցույթ, այնպես էլ «Եվրատեսիլը» քաղաքականացված է, սակայն առաջնայինը մասնակցի շնորհն է.

-Եթե հանդիսատեսը շարունակաբար ծափահարի, ինչպե՞ս կարող է խախտում լինել։

2010թ. «Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի Նորվեգիայում, քանի որ մայիսի 16-ին կայացած «Եվրատեսիլ-2009»-ում հաղթել է այդ երկրի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիբակն իր «Հեքիաթ» երգով։ Իսկ Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյան քույրերը «Ջան-ջան» երգով զբաղեցրել էին 10-րդ տեղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը